"Heroes Tsrer" epische bestaat uit 4 delen; Ik presenteer u het eerste deel.
«Սասնա ծռերի» հերոսներից Սանասարի և եղբոր մասին հնագույն գրավոր ավանդությունը պահպանվել է Աստվածաշնչում (Դ Թագ. 19.35–37), հետագայում՝ Մովսես Խորենացու (գիրք Ա, ԻԳ) և Թովմա Արծրունու երկերում: Իսկ Դավթի և Խանդութի մասին զրույցների, Սասունում կատարված դեպքերի մասին որոշ հիշատակություններ պահպանվել են XVI դ. պորտուգալացի ճանապարհորդների (Ա. Տենրեյրո, Մ. Աֆոնսո) ուղեգրական նոթերում: Ուշ հայկական աղբյուրների (Ղ. Ինճիճյան, Ն. Սարգսյան) թռուցիկ հիշատակությունները վերաբերում են XIX դ. հանդիպող վեպի հերոսների անունները կրող տեղավայրերին: